Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ «Տխուր լուր ունեմ հայտնի թուղթը ստորագրած հերթականությամբ 2-10-րդ անձանց համար։ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց եկեղեցում երեկ կայացած Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ Հայրապետի անունը։
Կարծում եմ՝ դուք հասկանում եք, որ առանց թեմակալ առաջնորդի թույլտվության դա չէր կարող լինել։ Իսկ թեմակալ առաջնորդն այն նույն մարդն է, ում անվան ներքո դուք դրել եք ձեր 9 ստորագրությունները։
Կներեք, իհարկե, բայց ստացվում է, որ ձեզ «գցում են»։ Առաջին տողով ստորագրած մարդը հերիք չէ՝ զերծ է այն ճնշումներից ու կոմպրոմատներից, որի ներքո դուք եք։ Ըստ ամենայնի՝ նա, հանգիստ ԱՄՆ-ում նստած, սպասում է Սուրբ Թադեի գահին բազմելուն, բայց և չի շտապում կտրուկ քայլերի գնալ և «ստռախովկեքով» է խաղում։
Իսկ դուք «վառվում եք»։ Ի՞նչ կարող եք անել։ Օր առաջ դարձի՛ եկեք և վերադարձե՛ք Մայր եկեղեցու ու նրա Հովվապետի գիրկը։ Ինձնից լավ գիտեք, որ բոլորիդ աջակցողը, թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իմաստով պարտակողը Վեհափառ Հայրապետն է։ Այլ հենարան դուք պարզապես չունեք»։
Դիտեք նաև՝


