▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տխուր է, որ Արամ Խաչատրյանը փոխարինվեց Կարապետյան Նարեկով»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամանակին հայ ժողովրդին ԱՄՆ-ում ներկայացնում էին Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Փարաջանովը, Պավել Լիսիցիանը, Կոմիտասի անվան լարային քառյակը` Սպիտակ տուն այցելած առաջին խորհրդային կոլեկտիվը, աշխարհահռչակ ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը և այսպես շարունակ:

Այսօր պարզվեց, որ ժամանակակից հայ ժողովրդին, ժամանակակից ԱՄՆ-ում ներկայացրել է «Տաշիր»-ի սեփականատեր Կարապետյան Սամվելի եղբորորդի Կարապետյան Նարեկը: «Ուրախ եմ, որ ԱՄՆ բազմամիլիոնանոց լսարանին ներկայացրեցի մեր ժողովրդին»,-ասել է Կարապետյան Նարեկը:

Չեմ ցանկանում որևէ մեկին պիտակավորել, ասեմ միայն, որ Կարապետյան Նարեկի վստահությանն ու ինքնահավանությանը կնախանձեին նույնիսկ Նապոլեոն Բոնապարտն ու Սալվադոր Դալին:

Իսկ, եթե լուրջ, ապա տխուր է, որ Արամ Խաչատրյանը փոխարինվեց Կարապետյան Նարեկով»:

Կարդացեք նաև՝ 400 հազար $ հարցազրույցի համար, լոբբիստական կազմակերպությանը՝ 1մլն $․ որքա՞ն է արժեցել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին