▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղե՛րք, մանկապարտեզն ո՞ւր է․ 237 մլն դրամ եք ծախսել»․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը շարունակում է «թքած-կպցրած մանկապարտեզների բացահայտման շարքը», նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ցուցադրում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 147 մանկապարտազի անավարտ շինարարությունը։ Ըստ նախագծի մանկապարտեզի շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2022 թվականի մայիսին և ավարտված լինեին 2023 թվականի օգոստոսին։ Այս մասին հայտնում է ավագանին՝ ցուցադրելով, որ մինչ օրս շինարարությունն ավարտված չէ․ «Կատարողականով 237 մլն դրամ արդեն ծախսել են։ Տղե՛րք, մանկապարտեզն ո՞ւր ա»,- ասում է Մանուկյանը՝ ցուցադրելով մանկապարտեզի լքված տարածքը, բակում թափված ամանորյա զարդարանքները։ Նա իր տեսանյութին կից գրել է․ «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․ Դուք հա՞շտ եք, որ մեր վճարված հարկերը նման ձևով մսխվում են։ Ձեր համար նորմա՞լ է, որ Երևանի քաղաքապետարանում ոչ մեկ չի խոսում այս խնդիրներից։
Բարևներ Կոպիրկինի «ֆան ակումբի» ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանին․․․Թե բա գույքահարկը թանկացնում ենք, որ մանկապարտեզներ կառուցենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին