Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում Դմիտրի անունով 30-ամյա տղամարդը դանակի օգնությամբ դաժանորեն սպանել է իր 9 ամսական դստերը և 4-ամյա որդուն, դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը, որից հետո փորձել ինքնասպան լինել: Այս սարսափելի տեսարանի ականատեսն է եղել այդ տղամարդու զարմիկը, ով էլ հենց թույլ չի տվել Դմիտրիին, որպեսզի ցած նետվի պատուհանից:
Ինչպես պատմում է ընտանիքի հարևաններից մեկը` իրեն է զանգահարել Դմիտրիի վիրավոր կինը` Տատյանան` խնդրելով, որպեսզի նա ոստիկանություն և շտապօգնություն կանչի:
Այս պահին Դմիտրին գտնվում է ոստիկանությունում, իսկ նրա կինը վերակենդանցման բաժանմունքում. կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դմիտրին ոստիկաններին խոստովանել է, որ ընտանիքի անդամների սպանությունը ծրագրել էր դեռ մեկ շաբաթ առաջ: Որպես պատճառ նա առաջ է բերել իրենց ֆինանսական խնդիրները:
Տեղեկացնենք, որ Դմիտրին և Տատյանան աշխատում էին զբոսաշրջության ոլորտում: Նրանք իրենց երեխաների հետ միասին բոլորովին վերջերս էին վերադարձել Ասիայից, որտեղ մեկնել էին հանգստանալու: