ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում ձերբակալվել է 32-ամյա Ռիչարդ Դեֆեուդիսը, ով ներներխուժել է մասնավոր տներից մեկն ու ոտնձգություն կատարել քնած տղամարդու նկատմամբ:
Դեպքը տեղի է ունեցել Պորտլենդում հոկտեմբերի 22-ին : Գողը ներխուժել է տուն և սկսել հավաքել արժեքավոր իրերը, որից հետո հանվել է, պառկել քնած ամուսինների կողքին և համբուրել տղամարդուն:
Վերջինս արթնացել է և 3 անգամ կրակել հանցագործի վրա, սակայն նրան հաջողվել է փախչել: Մինչ ոստիկանությունը կարողացել է ձերբակալել հանցագործին, նա հասցրել է հագնել տաբատը: