▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփն իր էջում տարածել է օկուպացված Ստեփանակերտում Ալիևի ելույթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում կիսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում կայացած Շուշիի III գլոբալ մեդիա համաժողովում ունեցած ելույթով։

Ադրբեջանի նախագահն ասել էր. «Ես չէի կանխատեսել Թրամփի հաղթանակը։ Ես պարզապես ասել էի, որ դա նախընտրելի կլինի ադրբեջանական ժողովրդի համար, հաշվի առնելով, որ նա, ինչպես մենք, կիսում է հիմնարար արժեքները, այդ թվում՝ ընտանեկան արժեքները։ Նա ԱՄՆ միակ նախագահն է, որը պատերազմներ չի սկսել։ Եվ այս կարճատև ժամանակահատվածում, ինչ նա իշխանության ղեկին է, ակնհայտ է, որ պատերազմներին վերջ է տալիս։ Մենք նաև շնորհակալ ենք Թրափին՝ Ադրբեջանին և Հայաստանին՝ վերջնական համաձայնության գալու հարցում օգնելու ցանկության համար։ Չնայած այն հանգամանքին, որ նա զբաղված է միջազգային անվտանգության ավելի գլոբալ հարցերով, Հարավային Կովկասում իրավիճակը պահում է իր տեսադաշտում»։

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ սոցկայքի էջում իր ելույթը տարածելու համար։ «Ես ցանկանում եմ վերահաստատել մեր աջակցությունը նախագահ Թրամփի տեսլականին և աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, խաղաղություն և կայունություն ապահովելու նրա ջանքերին։ Մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ, ինչպիսիք են ընտանեկան ավանդույթների կարևորությունը, և շարունակում ենք հույս ունենալ, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները նոր բարձունքների կհասնեն նրա նախագահության ընթացքում։

Մենք նրան մաղթում ենք շարունակական հաջողություններ այս ճանապարհին՝ իր բոլոր ձեռնարկումներում»,- ասել է Ալիևը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին