▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից»․ Վելայաթի

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կովկասի վերաբերյալ, այսպես կոչված, Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքի» նախագծից, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այս նախաձեռնությանը։ Այս մասին գրում է IRNA-ն։

Վելայաթին նշել է, որ փորձը ցույց է տալիս որոշակի օրինաչափություն. ամերիկյան կողմը հաճախ մտնում է զգայուն շրջաններ տնտեսական նախագծեր իրականացնելու պատրվակով, բայց ժամանակի ընթացքում նրանց ներկայությունը անխուսափելիորեն ընդլայնվում է մինչև ռազմական և հետախուզական մակարդակներ։ Նա նշել է, որ Իրանի սահմանների մոտ ԱՄՆ ցանկացած ներկայություն կներկայացնի ակնհայտ անվտանգության սպառնալիքներ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին