▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ նամակը

Մելանյա Թրամփը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, որը Ալյասկայում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հանձնել է ՌԴ նախագահին։ Նամակում Թրամփի կինը բարձրացրել է շարունակվող պատերազմի պայմաններում Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի, ինչպես նաև հակամարտության ընթացքում երեխաների առևանգման մասին հարցերը: Այս մասին Reuters-ին հայտնի է դարձել Սպիտակ տան իր աղբյուրից։

***

Անքորիջի ռազմաբազայում «3+3» բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսը տևել է մոտ երեք ժամ։

«Պուտինն ու Թրամփը հանդիպումից հետո հանդես եկան համապարփակ հայտարարություններով, ուստի որոշվեց մամուլի ասուլիսում հրաժարվել լրագրողների հարցերին»,- ասել է Պեսկովը։

«Պուտինի և Թրամփի միջև զրույցը թույլ է տալիս մեզ վստահորեն շարունակել միասին կարգավորման տարբերակներ գտնելու ճանապարհը»,- նշել է նա։

Պուտինի ինքնաթիռն արդեն թռիչք է կատարել Ալյասկայի օդանավակայանից։

***

Ռուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, խորանալու էության մեջ և հասկանալու դրա աղբյուրը, այս մասին Թրամփի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ․ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ապահովվի, և մենք պատրաստ ենք աշխատել այս ուղղությամբ»,- նշել է նա։

***

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքն ու Դոնալդ Թրամփը հաստատել են գործնական ու վստահելի հարաբերություններ․ «Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ այս ուղով գնալով՝ մենք կարող ենք վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը՝ որքան շուտ, այնքան լավ»,- ասել է Պուտինը՝ Թրամփի հետ համատեղ ասուլիսում։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաջողվել է համաձայնության գալ տարածքային փոխանակումների և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման հարցի շուրջ։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։

«Սրանք այն կետերն են, որոնք մենք քննարկել ենք և այն կետերն են, որոնց շուրջ մենք հիմնականում համաձայնության ենք եկել։ Իրականում, կարծում եմ, որ մենք համաձայնության ենք եկել շատ հարցերի շուրջ»,- նշել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի առաջնորդի, որոշ հարցերի շուրջ ներկայումս համաձայնություններ չկան։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Միացյալ Նահանգները, եվրոպական երկրների հետ միասին, կարող են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց նրա ՆԱՏՕ-ին միանալու տարբերակը բացառվում է:

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ առաջնորդին անվանել է ուժեղ և կոշտ մարդ՝ նրա հետ գագաթնաժողովից հետո։
«Նա ուժեղ մարդ է։ Նա խիստ կոշտ է։ Բայց դա շատ ջերմ հանդիպում էր», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։

«Շատ արդյունավետ հանդիպումներ էր»,- ասել է Թրամփը:

«Պուտինը կցանկանար վերջ դնել այս հակամարտությանը (Ուկրաինայի), ճիշտ ինչպես ես»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ Պուտինն ու Թրամփը բանակցություններ են վարել Ալյասկայում։ Առաջնորդները հանդիպել են Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «3+3» ձևաչափով և տևել են երկու ժամ 45 րոպե։

***

«Հաշվի առնելով այսօր տեղի ունեցածը, չեմ կարծում, որ հիմա պետք է այդ մասին մտածեմ․ միգուցե երկու-երեք շաբաթ հետո քննարկեմ այդ հարցը»,- ասել է Թրամփը՝ Fox News-ի եթերում մեկնաբանելով Մոսկվայի և ՌԴ-ի առևտրային գործընկերների վրա ճնշումները մեծացնելու հնարավորությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ իրենց հաջողվել է պայմանավորվել բազմաթիվ կետերի շուրջ, սակայն ուկրաինական հակամարտության վերաբերյալ դեռևս գործարք չկա։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնության գա Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։
«Ուզում եմ տեսնել, թե կարո՞ղ ենք դա անել։ Համաձայնագիրը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնի... Զելենսկին պետք է գարծարքի գնա»,- ասել է նա։

«Կիևի ռեժիմի ղեկավարը շատ բան ունի կորցնելու Ռուսաստանի հետ հակամարտության մեջ»,- նշել է Թրամփը։

«Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից»,- հավելել է Թրամփը։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Անքորիջում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո։

Ի պատասխան ռուսական նավթ գնելու համար Ռուսաստանի և Չինաստանի դեմ երկրորդական պատժամիջոցների մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է.

«Այսօր տեղի ունեցածի պատճառով, կարծում եմ, դեռ պետք չէ մտածել այդ մասին։ Պուտինի հետ հանդիպումը լավ է անցել»,- ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ «երկու կամ երեք շաբաթից» կարող է մտածել Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի մասին։

Թրամփը պարծեցել է, որ Պուտինը գովաբանել է իր տնտեսական հաջողությունները՝ ԱՄՆ-ն անվանելով «թնդանոթի պես թեժ»։

Թրամփը չի ասել, թե որ հարցերում է, որ համաձայն չէր Ռուսաստանի նախագահի հետ։

«Ես կնախընտրեի հրապարակավ չխոսել այդ մասին։ Կարծում եմ՝ ինչ-որ մեկը դեռ հրապարակավ կհայտարարի այդ մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

***

Ալյասկայում կայացած բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության շուրջ դեռևս համաձայնության չեն հասել։ «Գործարքը դեռ պատրաստ չէ, բայց կողմերը շատ մոտ են դրան»,- ասել է Թրամփը։

Նրա կարծիքով՝ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման բավականին մեծ հավանականություն կա։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։

«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք համաձայնագրին: Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնվի»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ դեռ «մեկ կամ երկու կարևոր կետ» կա քննարկելու։

Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններն անվանել է օգտակար և բովանդակալից՝ կոչ անելով «շրջել էջը» և հաջորդ անգամ հանդիպել Մոսկվայում։

Հիշեցնենք՝ հանդիպումը տեղի է ունեցել «3+3» ձևաչափով և տևել է երեք ժամ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին