Հինգ զավակների մայր, երկու թոռնիկների տատիկ․․․Մշտազբաղ, բայց միշտ՝ օգնության ձեռք մեկնող․․․ Մտահոգ, սակայն նույն պահին՝ լուծումներ գտնող ու առաջարկող․․․Ու նույնիսկ՝ իրենից հեռու բնակվող հարազատ, ծանոթ, անծանոթին ապրումակցող ու հասնող․․․
Այսօր Արմինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է, որ իր ամուսնու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ապացուցել է, թե ինչիսին պետք է լինի հայկական ընտանիքը, երկրի ու հասարակության համար գործունեություն ծավալող ազգային գործիչը։
Արմինե Հովհաննիսյանը իսկական էտալոն է ոչ միայն բարի և իմաստուն մարդու, այլև խոնարհ բարեգործի, որի կատարած բազում աշխատանքներից քիչ մասն է, իր համեստության պատճառով, ներկայացվում, սակայն կարևորը, որ այն հասանելի դառնում հասարակության տարբեր շերտերին ու տարիքային խմբերին՝ մանուկներից մինչև տարեցներ։
Շնորհավորում ենք Օրրան բարեգործական կազմակերպության հիմնադիր, Հայաստանի կրթական ոլորտում կարևոր ներդրում արած մարդու՝ բոլորի կողմից սիրելի Արմինե Հովհաննիսյանի ծննդյան օրն ու ցանկանում, որ մարդկանց փոխանցած նրա էներգիան բազմապատկված իրեն վերադառնա ու բոլորով ապրենք, ստեղծագործենք ու արարենք մեր երազի Հայրենիքում։
«Օրրանի» բարեգութ տիրուհի, թող բարեգործության ու կարեկցանքի՝ Ձեր ցուցաբերած օրինակները վարակիչ լինեն այլոց համար:
Դիտեք նաև՝
***