▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող ճանաչեն Արցախի անկախությունը և դնենք մաքսակետ կամ թող սսկվեն

Մեր շատ հայրենակիցներ աղմուկ են բարձրացրել, որ հնարավոր է Արցախի հետ մաքսակետի միջոցով շփվենք: Ոմանք անկեղծ անհանգստացած են, իսմ ոմանք՝ էնա,որ հակառուսական բան ասեն, ինչպես ոմանք՝ հակաարևմտյան:

Նախ հաստատված չէ, որ նման մաքսակետ կլինի, դա խոսակցությունների մակարդակի վրա է, իսկ որոշ դեպքերում կասկածելի կամ անգամ ադրբեջանական կայքերի տարածած հաղորդագրությունների մակարդակի վրա:  Թեկուզ սպանեք, բայց չեմ հիշում, որ միջազգային իրավունքից անցած լինեմ, որ չճանաչված սուբյեկտի հետ մաքսակետ են դնում,կամ թող ճանաչեն Արցախի անկախությունը և դնենք մաքսակետ ,կամ թող սսվեն.չեմ հիշում նման բան, իսկ եթե մարդ կա հաստատ գիտի, որ անկախ ճանաչված լինելուց մաքսակետ պետք է դրվի, թող օդում չասի, այլ՝ապացուցի:

Այ, եթե ապացուցելով, որևէ միջազգային օրենքի հղում անելով ապացուցեն,ես կկարմրեմ և կընդունեմ,որ այդ դասին չեմ նստել:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին