Թուրքիայում Սելիմ Սերհադ անունով երիտասարդ երգիչը, ով հայտնի է քրդերեն երգերի կատարմամբ, դաժանորեն սպանվել է:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում: Ըստ թուրքական Sondakika լրատվական կայքի` այս մասին հայտնել է երգչի ընկերը՝ Օնուր Աքայը: Նա ասել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգեր երգելու համար՝ հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել ու դանակի հարվածներ են հասցրել երգչին:
Սելիմ Սերհադը 3 երեխաների հայր էր: Հատկապես հայտնի էր խաղաղության մասին իր երգերով:
Աղբյուրը՝ Ermenihaber.am