Թուրքիայում ոստիկանությունն առգրավել է Աստվածաշունչ, որը, նախնական գնահատականով, կարող է 1000 տարվա պատմություն ունենալ:
Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը, Սուրբ գիրքն առգրավվել է 3 երիտասարդներից, երբ վերջիններս փորձել են այն վաճառել։ Գիրքը գրված է տեղի հնագույն լեզվով և ունի ընդամենը 51 էջ: Գրքի շապիկը վնասված է, սակայն ներսում ոսկուց արված նկարները պահպանվել են:
Այս տարվա սկզբին երկրի հյուսիսում հայտնաբերվել էր նաև Վինսենթ վան Գոգի կտավը: Այն առգրավել են մաքսանենգի պատկանող մեքենայից: