▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում հերթական Այա Սոֆիա տաճարն է վերածվում մզկիթի

ermenihaber-ը գրում է.Թուրքիայում հերթական Այա Սոֆիան է մզկիթի վերածվում: Այս անգամ նման ճակատագրի է արժանանալու Թուրքիայի Էդիրնե նահանգի Էնեզ գավառի Այա Սոֆիա տաճարը: Ըստ թուրքական T24 լրատվակայքի` վճիռը կայացվել է Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից:

Կայքը հիշեցրել է նաև, որ 2011-ին և 2012-ին մզկիթի էին վերածվել համապատասխանաբար Իզնիկի և Տրապիզոնի Այա Սոֆիաները, որոնք մինչ այդ ունեցել էին թանգարանի կարգավիճակ:

Հաղորդվում է, որ 2007 թվականին կայացրած որոշման հիման վրա սկսվել է եկեղեցու վերականգնումը որպես թանգարան, սակայն ավելի ուշ արդեն որոշում է կայացվել մզկիթի վերածել: Հունաստանի սահմանից ոչ հեռու գտնվող այդ տաճարը բյուզանդական  ժամանակաշրջանում  եղել է Թրակիայի խորհրդանիշը:

Խոսակցություններ են շրջանառվում նաև Ստամբուլի հայտնի Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու մասին: Տաճարը, որը թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո մինչև 1935 թվականն օգտագործվել է որպես մզկիթ, իսկ այնուհետև` թանգարան, այսօր կրկին հայտնվել է մզկիթի վերածվելու վտանգի առջև: 

Նշենք, որ Անկարայի գլխավոր մուֆթի Մեֆաիլ Հըզլըն, անդրադառնալով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12-ին ունեցած ելույթին, ասել էր. «Այդ ելույթը միայն կաորղ է արագացնել Այա Սոֆիայի դռների բացումը մահմեդական հավատացյալների առաջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին