▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի հետ սահմանի բացման որևէ էական խոչընդոտ չկա․ Փաշինյան

Թուրքիայի հետ սահմանի բացման որևէ էական խոչընդոտ չկա, -կարծում է Փաշինյանը։

«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն ընդամենը ժամանակի հարց է, քանի որ հիմա որևէ էական խոչընդոտ չկա։ Կարծում եմ` դա տեղի կունենա։ Թե ինչքան արագ, արդեն այլ հարց ու այլ խնդիր է։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինեն նորմալ հարևաններ։ Հավատում եմ, որ այդ պահը մոտենում է», – Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում անցկացված «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետը։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին