▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքական չստիկի ֆանատներ, Էրդողանն էլ է մերժելու»․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական, հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ալիևը ասաց՝ «нет»։
ԵՎ այսպես, սրտիկների, պաչիկների, «հեսա խաղաղությունը Բաքվից վազելով գալիսա» պոպկորնի ֆոնին Ալիևը մերժեց Հայաստանի պաշտոնական հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում, 2026 թվականի գարնանը։
Ալիևը, ըստ պաշտոնական Բաքվի լրատվամիջոցների, չի ուզում, որ իր այցով Երևան ֆեյք տպավորություն ստեղծվի, թե երկրների միջև խնդիրներ այլևս չկան ու ամեն ինչ ok է։
Չեմ ուզում թուրքական չստիկի ու օժիտի խալաթի ֆանատների տրամադրությունն ընկնի, բայց Էրդողանն էլ է մերժելու պաշտոնական Երևանի հրավերը, չնայած, հանուն նրա Ցեղասպանության հուշահամարիլը էքստրեննո որոշեցին ռեմոնտի դնել։
Բայց, կարևորը, ինչ էլ պատահի՝ մենք մեզ նվաստացած չենք համարում»։

***

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին