
Թուրքիայում` Շրնաք նահանգում, ոստիկանները վիրավորված վիճակում ձերբակալել են 24-ամյա քուրդ Հաջը Լոքման Բիրլիքին, սպանել նրան, ապա դիակը կապել մեքենայից և քարշ տվել փողոցներով: Ավելին` ըստ սարսափելի դեպքի ականատեսների` ոստիկանները մինչ երիտասարդին սպանելը նկարվել են՝ ոտքները տղայի գլխին դրած։


