▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք հայտնի խոհարարի` «Մի գնա»-ի տակ պարելը զայրացրել է ադրբեջանցիներին

Թուրք խոհարար Նուսրեթ Հեկչեն, ով համացանցում հայտնի է դարձել միսը համեմելու իր անսովոր տարբերակով, Instagram-ի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որով առաջ էր բերել ադրբեջանցիների զայրույթը: Տեսանյութում խոհարարը պարում էր Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի հիթ դարձած «Մի գնա» երգի տակ, որը մեծ մասսայկանություն է վայելում նաև Թուրքիայում: Տեսանյութը մեկնաբանել էր մոտ 34.000 համացանցային օգտատեր, որոնց մեծ մասը զայրացած  ադրբեջանցիներ են եղել և պահանջել են, որ Նուսրեթը հեռացնի տեսանյութը: Ավելի ուշ, տվյալ տեսանյութն այլևս հնարավոր չէր գտնել նրա էջում:

Նշենք, որ  տեսանյութն արվել է Բոդրումի ռեստորաններից մեկում: Այնտեղ հանգստացող ադրբեջանցիները լքել են ռեստորանը` ի նշան բողոքի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին