▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցից կաշառքի գործով ձերբակալություններ են լինում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն աղմուկը չի դադարում։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված քրեական գործի շրջանակում արդեն հինգ անձ է ձերբակալվել։ Նրանց թվում է նաև հայտնի «Հավաննա» և Park Bridge ռեստորանների սեփականատերը՝ 25 միլիոն դրամ կաշառք տալու կասկածանքով։

Խնդիրը, սակայն, միայն այս դեպքը չէ։ ՔՊ վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շուրջ նման աղմուկները կրկնվում են պարբերաբար՝ փոփոխվող դերակատարներով։ Մի օր քաղաքապետարանի շենքից են ձերբակալում աշխատակիցների, մի օր՝ վերչական շրջանների շենքերից, ու գրեթե բոլոր դեպքերը կաշառքի գործեր են:

Տպավորություն է, թե կոռուպցիան քայլում է Ավինյանի ստվերով՝ համակարգից համակարգ, աշխատակցից աշխատակից։

Քաղաքապետը պարտավոր է հստակ և հրապարակային պատասխան տալ․ ինչպե՞ս է ստացվում, որ իր ղեկավարած կառույցը պարբերաբար հայտնվում է կոռուպցիոն բացահայտումների էպիկենտրոնում։ Հանուն Երևանի վստահության՝ լռությունը անթույլատրելի վարքագիծ է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից, թե ինչպես է ստացվում, որ միշտ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվում՝ կաշառք վերցնելու, հովանավորչության և այլ արարքների համար, սակայն միշտ Տիգրան Ավինյանն անտեղյակ է:
«Երևանի քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ համակարգի մեր գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա, այո, քաղաքապետը տեղյակ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից գործողություններ են եղել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում», – հայտարարեց խոսնակը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին