▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղին կլինի ձերբակալել Քիմ Քարդաշյանին

«Մինչ օրս երեք հատկանշական իրադարձություն տեղի ունեցավ, այն է՝ անմոռուկների մոլուցքը, ՀՀԿ կանայք՝ Ծիծեռնակաբերդում և երրորդը՝ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Վերջինը, թերևս, ամենաաղմկալին է ու հետաքրքիրը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը՝ շարունակելով.

«Ի դեպ, ես խորին շնորհակալություն եմ հայտնում Քիմ Քարդաշյանին՝ Հայաստան այցելելու համար, քանի որ արթնացրեց մի ողջ ազգի: Կարծում եմ, որ տեղին կլինի զանգվածային անկարգություններ կազմակերպելու  համար «ձերբակալել» և երկար ժամանակ Հայաստանում պահել նրան, մինչև չլուծվեն Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված բոլոր հարցերը»:

Դերասան Սերգեյ Դանիելյանն էլ անդրադարձավ բազում խոսակցությունների՝ նշելով.

«Ասում են՝ հայ աղջիկը նեգրի հետ ա ամուսնացել: Տո այ տղա, նեգրը դու ես, որ 50.000 դրամ ես աշխատում, իսկ նա բոլոր ժամանակներում ամենաշատ ձայնասկավառակներ վաճառած ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան Քանյե Ուեսթն է»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին