▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսագրությունները կեղծիք են, այն ինչ վերագրվում է ինձ՝ բացարձակ կապ չունի իմ կենսագրության հետ․․․ Արշակ սրբազան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Այն ինչ վերագրվում է ինձ, բացարձակ կապ չունի իմ կենսագրության հետ, տեսագրությունները կեղծիք են. Արշակ սրբազան

«Ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով կարող են ստիպել հրաժարվել իր գաղափարներից։ Որևէ սպառնալիք, որևէ տեռոր չի կարող ինձ ստիպել անել բաներ, որ իմ համոզմունքներին դեմ։ Ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որի համար կամաչեմ, բայց դա չի նշանակում, թե ես անմեղ եմ»,–ասաց սրբազանը այսօր հրավիրված ասուլիսին` հիշեցնելով, որ հատկապես 2020–ից հետո նա դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, պահանջել է նրա հրաժարականը, ինչի համար էլ դարձել է թիրախ։

***

Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել տեսագրությունների համար, ոչ մեկը չի ասում, որ դա մենք ենք արել․․․Եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ թթու խոսքի չէի արժանանա, ուրեմն սա ակնհայտ քաղաքական ուղղորդվածություն ունի։

Դիտեք նաև՝

Նրանք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, կիսում են նրանց քայքայիչ, պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը. Արշակ արքեպիսկոպոսը` Փաշինյանի հետ հանդիպման գնացած բարձրաստիճան հոգևորականների մասին

«Մեզ երբեմն թվում է, թե կաթողիկոսի անվան զեղչումն ուղղակի անվան զեղչում է, բայց դա ժխտումն է նվիրապետական կարգի, դա ժխտումն է եկեղեցական իշխանության, դա ժխտումն է սեփական պատկանելիության։ Դա նշանակում է, որ դու քեզ եկեղեցուց դուրս ես դնում և առանձին կրոնական հաստատություն հիմնելու հայտ ես ներկայացնում»,–ասաց սրբազանն այսօրվա ասուլիսին։ 

***

Ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դադարեցնելու համար դիմեմ. Արշակ սրբազան 

«Ես կարող էի խնդրել դադարեցնել իմ ծառայությունը, բայց դրանով ջուր լցրած կլինեի նրանց ջրաղացին, ովքեր ստեղծել են այս հերյուրանքը, եթե շարունակեմ իմ ծառայությունը տպավորություն կստեղծվի, որ բացառապես արհամարհած ունեմ հանրային ընկալումները, կարծիքը։ Երբ ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգնել օբյեկտիվ քննություն անցկացնելուն, կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, իհարկե ես ցանկացած լուծման պատրաստ եմ»,–ասաց արքեպիսկոպոսը։

Ընդգծեց, որ իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտված չէ, նաև իր ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտված չէ, պետք է գտնել այն անձին, ով հորինել ու տարածել է դա։ 

***

Այն, ինչ տեղի է ունեցել Մոլդովայում և Ուկրաինայում `փորձում են կիրառել նաև Հայաստանում. Արշակ սրբազանը` եկեղեցու դեմ արշավի մասին 

«Եկեղեցին, խոսքից բացի, չունի այլ մեխանիզմներ, ուժային կառույցներ, որ կարողանա հարկադրանք կիրառի մեր իրավունքները պաշտպանելու համար։ Հովհաննավանքը մերն է՝ Մայր աթոռինը, բայց այն բռնազավթված է։ Ի՞նչ անենք՝ կռի՞վ հրահրենք, պարզ է չէ, որ ցանկացած միջադեպի պարագայում իրավապահները այս դեպքում գործելու են կայծակնային արագությամբ», –ասուլիսին ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին