«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականներին մի այլ կարգի ոգեշնչել է գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Ներսի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Կարապետյանի շուրջ զարգացումներից հետո՝ ՔՊ-ականներն էլ ավելի են դուխավորվել:
«Տես ոնցա հեսա մեր դուխով վարչապետը սաղին տեղը դնելու, մառոզը նոր ա սկսվելու»,-էյֆորիայի գրկում ու լայն ժպիտով ասաց ՔՊ մեր աղբյուրը»։
***
«Իրավունք» թերթը գրում է. «Երբ նորմալ մարդիկ, հատկապես երկրի ղեկավարները, գիշերը օգտագործում են քնելու եւ հանգստանալու համար, Նիկոլ Փաշինյանը ողջ գիշեր, ավելի կոնկրետ լուսադեմին՝ 6-ի կողմերը ֆեյսբուքյան գրառումներ է «ձոնում» Հայ Առաքելական եկեղեցու մասին:
Բանն այն է, որ մի քանի ժամ գրառում չարած Փաշինյան Նիկոլը բոլորի մոտ ստեղծել էր տպավորություն, որ կա՛մ քնած է, կա՛մ հեռախոսը ձեռքից վերցրել ու մի չուլանում թաքցրել են, բայց՝ ոչ: Պարզվում է՝ ի՞նչ է անում ողջ գիշեր առողջ տղամարդը՝ երկարաշունչ գրառում է անում կուսակրոնության մասին: Կառավարության ղեկին նստած մտքի «տիտանը» չի մոռանում նաեւ գրել, որ ՀԵՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի:
Ֆեյսբուքյան գրառումներից հետո էլ գնում է Աժ ու կրկին գրառում անում. «ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնք մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից»:
Դա էլ չի հանգստացնում… Վերջինս որոշում է, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պետք է ազատել պաշտոնից, քանի որ նա, այնուհանդերձ, հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան մոտ, հետեւաբար, պետք է հեռանա:
«Հոգնած կլինի 7 տարի նույն պաշտոն վրա մնալով: Ժամանակն է հանգստանալու»,-ասել է «հոգատար» Փաշինյանը:
Ինչեւէ, սպասենք հետագա զարգացումներին եւ ստատուսներին, սակայն խորը հույս փափագենք, որ իսկապես գոնե այսօր Փաշինյանի ձեռքից կվերցնեն հեռախոսը ու մի շատ հեռու չուլանում կկորցնեն, գոնե մեկ-մեկ քնի, հանգստանա՝ հոգնած կլինի: