▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզպետը, սուրբ պատկերը ու մեղսագործ պատասխանները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Սկսեմ ամեն ինչ սկզբից։
Ինչի եմ գրել՝ «Սուրբ պատկերը», քանի որ, եթե չեք մոռացել, էս մտքի գիգանտն էր իրա դեմքն ավելացրել եկեղեցում պատկերված առաքյալների դեմքերին ու ինքն իրան դարձրել էր «սուրբ» առաՔՅԱԼ:
Հիմա անցնեմ վերնագրի երկրորդ մասին։
Ուրեմն էս մարզպետը «Հրապարակի» հետ զրույցում նենց բաներ ասաց, մազերս բիզ-բիզ կանգնեցին, արա (նաև նշեմ, որ ըստ լրագրողի՝ իր զանգի ժամանակ երաժշտություն էր լսվում, ու վերջում էլ քֆուր ա տվել):
Մի բան ցիտեմ էդ հարցազրույցից. 
«-Կասեք՝ ի՞նչ իրավիճակ է հիմա սահմաններին, միգուցե դրանո՞վ է պայմանավորված Ձեր բարձր տրամադրությունը։
-Բայց էս ժամին քեզ ո՞վ ա թույլ տվել, որ ինձ զանգես»:

Մի հատ բացատրեք նվաստիս, թե ինչ գործ ունի էս մարդն էդ պաշտոնում, եթե, ի տարբերություն նրա, սահմանում տիրող իրավիճակի մասին անհանգստացող լրագրողին սենց պատասխան ա տալիս: 
Գոնե ինքը հասկանում ա՞, որ սահմանի վիճակը կապ չունի իրա՝ 18:00 ավարտված աշխատանքի հետ, իրան մեկը կբացատրի՞, որ ինքը մարզպետ ա ու շատ լուրջ մարզի, ու ինքը միշտ պիտի հասանելի լինի, քանի որ էդ լուրջ մարզում գլխավորն ինքն ա, ու մարզպետը փող չի ստանում, որ մինչև 18:00 սենյակում նստած մնա: Գոնե ավելի մարդավարի կլիներ՝ ասեր, որ ինքն իրականում մի նախադասություն իրար հետևից չի կարա ասի, դրա համար սենց կոպիտ ու առանց իմաստի ա պատասխանում:
Արա, չեք ամաչո՞ւմ, մոռանում ե՞ք՝ ինչ պաշտոնի եք։ Մարզպետ եք, մարդը նորմալ հարց ա տվել, կարա՞ք նորմալ խոսաք, որ իրանք էլ նորմալ տեղեկատվություն տաաան։
Ախր հետո էլ ասում են՝ սահմանից ճշտված ինֆո տվեք.... Ա՛յ ախպեեեր, բաա ումի՞ց, սահմանամերձ գյուղերի մարզպետը չի կարում իրար երկու բառ կապի, էլ ի՞նչ ինֆորմացիա ճշտեեեն։ Բա էդ խեղճ լրագրողներն ի՞նչ անեն, կասեեե՞ք, կամ մենք ի՞նչ անենք։

Եսիմ... Խոսքս ուղղեմ երևի այս պաշտոնյայի անմիջական ղեկավարին. «Երրորդ մարդ ջան, միգուցե Ձեր աշխատակցին բացատրեք, որ կամ իրա գործը բարեխղճորեն անի (կամ նորմալ խոսնակ պահի), կամ էլ .... լինի: Ախր սենց չի կարելի էլի, արդեն մառազմի աստիճանի ենք հասնում»:

Անկախ Հայաստան 

  Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին