▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տատը հենց լսեց թոռան` Նորայրի, զոհվելու մասին, հանգավ…

Hraparak.am-ը գրում է. Նորայրի տատը ապրում էր Խանաբադում: Հիվանդ էր: Զանգում են Նորայրի հորը՝ Միքայելին, ու ասում.

-Մայրդ վատ է, արի: Հայրը նոր էր լսել, որ տղան բեկորային մահացու վիրավորում է ստացել և դեռևս ոչ մեկին չէր տեղեկացրել, ասում է.

-Չեմ կարող գալ, որովհետև Նորայրս զոհվել է, հենց նոր հայտնեցին,- Ասում ու փղձկում է: Տատը լսում ու… Ետ բերել չի հաջողվում: Ծանր ցավը տեղնուտեղը սպանում է նրան:

-Երեկ նրա թաղումն էր,- պատմում են,- այսօր հողին կհանձնեն սիրելի թոռանը՝ Նորայրին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):

 

Աղբյուրը` Hraparak.am

Հասմիկ Բաբաջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին