***
|
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է կցել՝ գրելով հետևյալը. «Ստեփան Սամվելյանն ազատ է»: Ամիսներ առաջ փաստաբան Փոստանջյանը գրել էր. «Ստեփան Սանվելյանը մեղադրվում է մի բանի համար, որը ոչ միայն չի եղել, այլ նաև այն չէր կարող տեղի ունենալ՝ Ստեփան Սամվելյանի կողմից այն ֆիզիկապես կատարելու հնարավորություն չունենալու պատճառով: Նրան առաջադրվել է մեղադրանք, որ իբրև նա 2025 թվականի հուլիս ամսին նախապատրաստել է Արամ Զավենի Սարգսյանի սպանությունը, որի համար ձեռք է բերել ռազմամթերք` նռնակը»: |


