▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլահայ կնոջ սպանության գործով կասկածյալը առաջին անգամ պատմել է, թե ինչ է տեղի ունեցել

Ստամբուլի Սամաթիա թաղամասի 85-ամյա հայ բնակչուհի Մարիցա Քյուչուքի դաժան սպանության գործով մեղադրյալ հանդես եկող Մուրադ Նազարյանը, ով մշտապես իր ցուցմունքերում նշում էր, որ չի հիշում, թե ինչպես է ամեն ինչ եղել, առաջին անգամ պատմել է, թե սպանության օրը իրականում ինչ է տեղի ունեցել:

Ըստ «Ակօս»-ի` Նազարյանն օրերս իրեն այցելած փաստաբանին և ընտանիքի անդամներին պատմել է, որ իր ծանոթներից մեկը, ով ինչ-որ սրճարան է աշխատեցնում, իրեն սպանության օրը ժամադրել է մի զբոսայգում: Նազարյանը պայմանավորվածության համաձայն գնացել է զբոսայգի ու սպասել այդ մարդուն: Սպասելու ընթացքում ջրեր առաքող մի մեքենայով 3 անձիք են մոտեցել ու, իր անուն ազգանունը տալով, կանչել իրենց մոտ: Նազարյանը նստել է մեքենան: Նրան ինչ-որ հաբ են տվել, տարել այն շենքի մոտ, որտեղ ապրում էր Մարցիա Քյուչյուքը ու ասել, որ մտնի կնոջ բնակարան:  Իսկ այդ 3 անձիք շենքի հետևի մուտքից նույնպես մտնել են Քյուչյուքի բնակարան և հարձակվել կնոջ վրա: Նազարյանը, այս ամենը տեսնելով,  սարսափում է և արտասվելով փախչում դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրյալի փաստաբան Ջաֆեր Գյուլը նշել էր, որ հանցագործության իրական մեղավորներն ազատության մեջ են: Փաստաբանն ընդգծել է, որ Մարիցա Քյուչուքի տուն մտնելիս Նազարյանը մենակ չի եղել, հանցագործության վայրում հայտնաբերվել են ևս 4 մարդկանց արյան հետքեր, որոնք ներս են մտել տեսախցիկներով չվերահսկվող դռնից, այդ պատճառով չեն երևում գործով առկա տեսագրության մեջ: 

2012թ. տարեվերջին և 2013 թ. տարեսկզբին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ տարեց կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: Ոստիկանությունը  որպես կասկածյալ  ու հիմնական մեղադրյալ ձերբակալել էր Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանին

Աղբյուր` Ermenihaber.am


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին