Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռի բակում հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի Քննչական կոմիտե իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում․ «Այնտեղ կհամախմբվենք, քննարկում կունենանք, եզրահանգում կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, եկեղեցականների, հոգորականների, և երկրի նկատմամբ»,-ասաց Վեհափառ Հայրապետը։ |
Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լարված իրավիճակ է։ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները գտնվում են այնտեղ։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև, կադրերով երևում է, որ Գարեգին Բ-ն ևս այնտեղ է, թույլ չի տալիս, որ բախում տեղի ունենա։ *** |
ԱԱԾ աշխատակիցներն այս պահին մտան Վեհարան։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ |
***
Սրբազան, մի գնացեք, թող գան՝ փորձեն զոռով տանեն․ քահանաները` Միքայել Սրբազանին
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ակնհայտ է, որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է կատարվում։ Հիմա ընթացակարգն այսպես է լինելու` երբ սրբազանը ներկայանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան` կալանքի հարցը լուծելու համար։ Դա դատարանում քննվելու է, որոշվելու է` նա կալանավորվելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր գնահատմամբ` սա ակնհայտ քրեական ապօրինի հետապնդում է։ Սրբազանի համար փաստաբանական թիմ է ձևավորված։ Մենք ամեն ինչ կանենք սրբազանի պաշտպանությունն իրականացնելու համար»,– ասաց փաստաբանը։
Դիտեք նաև՝
***
Փաստաբան Միհրան Պողոսյանը Մայր Աթոռից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս պահին քահանաները պատրաստվում են Քահանայաց ժողովին, որը նախագահում է Միքայել Սրբազանը։ Նա հայտնեց, որ Սրբազանը տեղեկացվել է, որ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում, որի մասին նախապես չի իմացել։ |
***
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանի, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս մեր հայրենակիցների կալանավորումները, ինչպես նաև Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը միանշանակորեն բացահայտում են դրանց քաղաքական դրդապատճառները։ Այստեղ այլևս ոչ թե իրավական գործընթացների բնականոն ընթացքի, այլ` ուղղորդված և կանխամտածված բռնատիրական մեխանիզմի հետ գործ ունենք։ Մենք իշխանության կենտրոնում հանգրվանած բռնազավթչի ձեռքով իրականացվող համակարգային քաղաքական հաշվեհարդարի ականատեսն ենք լինում։ Ճնշվում է ոչ թե հանցանքը, այլ՝ ընդվզումը, հետապնդվում է ոչ թե մեղավորը, այլ՝ արժեքների պաշտպանության ճիչը։ |