▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտ տեղեկություն Վարդան Ղուկասյանի վերաբերյալ․ դեպքը կհասնի ԱՄՆ իրավապահներին

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ 

Սուտ տեղեկություն Վարդան Ղուկասյանի վերաբերյալ․ դեպքը կհասնի ԱՄՆ իրավապահներին

Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ մի անձ՝ Արմեն Պողոսյան անուն ազգանունով, սուտ և ապատեղեկատվական լուրեր է տարածել Վարդան Ղուկասյանի վերաբերյալ։ Տեսանյութում Պողոսյանը փորձում է ստեղծել կեղծ պատկերացում՝ պնդելով, թե իբր ամերիկյան բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են այդ թեմային։

Իրականում նման տեղեկություն որևէ ամերիկյան կամ այլ հեղինակավոր լրատվամիջոցի կողմից երբևէ չի հրապարակվել։ Այս հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ուղղակի հարված են հասցնում Վարդան Ղուկասյանի անունին և հեղինակությանը։

Նկատի ունենալով, որ ապատեղեկատվությունը տարածվել է ԱՄՆ տարածքից կամ այնտեղ հասանելի հարթակներով, այս պահին ձեռնարկվում են իրավական քայլեր։ Մոտ օրերս համապատասխան տեսանյութը և բոլոր փաստական տվյալները կուղարկվեն Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի իրավապահ մարմիններին՝ քննության և իրավական ընթացք տալու նպատակով։

Նման դեպքերը ոչ միայն խաթարում են անձի պատիվն ու արժանապատվությունը, այլ նաև խաթարում հանրային վստահությունը տեղեկատվական դաշտի նկատմամբ։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պաշտպանելու Վարդան Ղուկասյանի իրավունքներն ու անունը ցանկացած հարթակում, լինի դա Հայաստանում, թե արտերկրում։

Նշենք, որ իրավիճակը հետագայում էլ է զարգացել․ Արմեն Պողոսյանը երկրորդ տեսանյութ է հրապարակել, որտեղ ընդունում է, որ իր նախորդ հայտարարությունները եղել են միտումնավոր ապատեղեկատվություն։ Այդ ընթացքում նա նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասցեին, ինչն իր հերթին վկայում է ոչ միայն անհարգալից վերաբերմունքի, այլև հնարավոր դրդապատճառների մասին՝ ապակայունացնել հանրային կարծիքը։

Նաև կլինեն մարդիկ, որոնց նկատմամբ դատական գործեր կհարուցվեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին