▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդին դպրոցի փոխտնօրեն նշանակելու որոշումը չեղյալ է հայտարարվել

ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը, Սյունիքի մարզպետարանի հետ քննարկելով Կապանի թիվ 6 դպրոցի  փոխտնօրեն Զարզանդ Նիկողոսյանի նշանակման հարցը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ որոշվել է չեղյալ հայտարարել վերջինիս նշանակումը և շնորհակալություն է հայտնել լրատվական միջոցներին՝ օպերատիվ աշխատանքի համար։:

Հիշեցնենք, որ Կապանի թիվ 6 դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանն առաջինն Asekose.am-ի հետ զրույցում էր հաստատել  աղմկահարույց մի քանի պատմությունների մասնակից, Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի՝ դպրոցի  փոխտնօրեն նշանակման լուրը:  

Ավելի ուշ Asekose.am-ի՝ «Լիսկայի ոչ անհայտ Զարզանդը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն»  հրապարակմանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հայտնելով, որ տվյալ խնդիրը կուսումնասիրվի և լուծում կտրվի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին