Մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրում։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը քաղաքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի, ով այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ե․-ն է, ով մայիսի 28-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ |
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին