Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Առաջարկում եմ բոյկոտել Սոֆի Մխեյանի տեսահոլովակի դիտումը: Ախր Տեսահոլովակի փակ ցուցադրության իմաաաաաստը՞: Քանի որ էս անգամ նման քայլի դիմեց Սոֆի Մխեյանը, ապա իրա մասին գրեմ, բայց նենց չի, որ էս նյութը միայն իրան է վերաբերվում:
Սոֆի Մխեյանը երեկ կազմակերպել է իր նոր տեսահոլովակի փակ ցուցադրությունը ու, իհարկե, կանչել ամենամտերիմներին ու ՖԲ-ում ռասկրուտկա անել կարողացող ընկերներին: Իմ մոտ շատ հարցեր են առաջանում՝
Ինչի՞ փակ ցուցադրություն:
Վախենում է այլ մարդկանց կարծիքները լսել՞ Թե ուզում է առաջին անգամ բոլոր հրավիրյալները գովերգեն ու ինքը դրանից լավ է զգալու՞ (իմանալով, որ ներկաների մեծ մասը ուղղակի քաղաքավարության զոհ են գնալու):
Թե Սոֆին իրան ու իր ընկերներին իրականում «աստղ է» համարում ու իրեն թվում է, որ իրանք բոլորով վերջն են, իսկ մենք հասարակ մահկանացուններս էտ տեսահոլովակը պետք է դիտենք այդ վեհ «աստղերը» ովքեր մեկը մեկին դեմք են, իսկ դե մենք էլ՝ իրա «ֆանատները» պետք է դա դիտենք առեանձին, որ հանկարծ «աստղերը» հետ հավասար չլինենք՞՞՞
Հաշվի առնելով Սոֆիի՝ իր ու իր ՉԱՍՏՂ ընկերների մասին էսքան մեծամիտ ու անհավասարակշիռ կարծիք ունենալը, հաշվի առնելով, որ Սոֆին տարանջատում է դնում մեր՝ հասարակ մարդկանց ու իրանց՝ «աստղ» կոչեցյալների միջև՝ առաջարկում եմ բոյկոտել Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը ու թողնել, որ ինքը ու իր ընկերները նայեն, իրար կեղծավոր գովան, իսկ տուն գնալուց ինչքան ասես բողոքեն:
Եկեք հարգենք մեզ, որ Սոֆին ու իր նման աստղիկները հասկանան, որ իրանք էնքան չկան, որ իրանց առանձնացնեն մեզնից: