▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվում է կրկնվող ուղեղլվացումը՝ այն հատվածների վրա, որոնք առանց այդ էլ վերջին 7 տարիներին արդեն լվացվում են

Լրագրող Գալուստ Նանյանը գրում է․ 

Աչքովս ընկավ Արշակ Սրբազանի դեմ արշավի մի քանի դրվագ։ Նախ՝ կասկածելի տեսանյութը, այնուհետև՝ ինչ-որ լուսանկար, ըստ որոնց իբրեւ սրբազանը լուսանկարված է իր քեռու կնոջ հետ։

Այնուամենայնիվ՝ ժամանակը հետ տանք և փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել։

Նախ՝ երկրի կառավարման ղեկը ձեռքը առած թերհասը ուղիղ եթերում վրդովված արտահայտվում է հետևյալ խոսքերով. «Սրբազա՛ն, գնա — շարունակիր քո քեռու կնոջ հետ դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», այնուհետև Արշակ Սրբազանը նզովում է այդ թերհասին։

Սակայն այստեղ հարց է առաջանում. նույն թերհասը, երբ արտահայտեց այդ խոսքերը, եթե իր ձեռքում ունենար դոմփելու և նմանատիպ տեսանյութեր (թե իբր ԱԱԾ-ն է գաղտնագրել), ապա հենց այդ օրն կամ հաջորդ օրը ինֆորմացիոն դաշտ կնետեր զզվելի տեսանյութը, և այն կհայտնվեր նրա ազդեցության տակ գտնվող՝ գրզոյա, ալենախառը ու մի շարք անհասկանալի լրատվական կայքերում՝ սրբազանին պախարակելու համար։

Սակայն ինչ է ստացվում․․․

Թերհասը՝ ունենալով ծրագիր՝ ինչպես ծնկի բերել Հայոց բազմադարյան եկեղեցին, իրականություն չի դառնում, քանի որ թերհասը հենց իր թերհասության պատճառով ամեն ինչ կորցնում է։

Ու ինչ արդյունք է ստացվում. սկսվում է Պլան Բ — ինֆորմացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների ու արհեստական «բանակության» օգնությամբ պատրաստվում են նմանատիպ տեսանյութեր և սկսվում է կրկնվող ուղեղլվացումը՝ այն հատվածների վրա, որոնք առանց այդ էլ վերջին յոթ տարիներին արդեն լվացվում են։

Դիտեք նաև՝

***

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա, եթե իշխանությունը գտել է, որ պետությունը պետք է ղեկավարել մարդկանց ննջասենյակների տեսագրություններով, ապա արդարության համար առաջարկ կա․ տեսախցիկներ տեղադրել նաև իշխանական ննջասենյակներում, աշխատասենյակներում, ԱԺ կաբինետներում։
Հավատացեք՝ հասարակությունը կտեսնի շատ ավելի «հետաքրքիր» սյուժեներ՝ ոչ թե սիրո, այլ իշխանության իրական մերկության մասին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին