▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ս.Հաղորդություն են ստացել առանց մեղքերի խոստովանության և թողության...

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ի ԳԻՏՈւԹՅՈւՆ ԲՈԼՈՐԻՆ
Կարգալույծ Վարդան Հունանյանը (նախկին տ.Տարոն) քահանայական իշխանություն այլևս չուներ Ս.Պատարագի մասնակիցներին մեղքերի թողություն տալու, ուստի այսօր այդտեղ գտնվող բոլորը Ս.Հաղորդություն են ստացել առանց մեղքերի խոստովանության և թողության: Այդպիսի պայմաններում հաղորդվելն ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետության և կանոնի չափազանց վտանգավոր է և դատապարտելի.
1) «Որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են. որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի» (Ա Կորնթ. 11:29-31):
2) Սուրբ Հաղորդությունը տրվում է մեղքերի թողության, հոգու և մարմնի բժշկության, հավիտենական կյանքի համար։ Սակայն այս թողությունը գործում է միայն այն դեպքում, երբ մարդը նախապես սրտանց ապաշխարել և խոստովանել է իր գիտակցված մեղքերը։
3) Ս. Հաղորդություն ստանալուց առաջ պետք է մասնակցել խոստովանության կարգին, որը տեղի է ունենում Ս. Պատարագի ժամանակ: Խոստովանել մեղքերը Աստծու և Նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Բայց, տվյալ դեպքում հոգևորական չի եղել խոստովանություն ընդունողը, այլ` աշխարհական:
4) Անհրաժեշտ են մի շարք պայմաններ (տես հղումը մեկնաբանություններում), որպեսզի Ս. Հաղորդությունը լինի մեղքերի քավության և սրբագործման առիթ, քանզի անարժան ու անպատրաստ կերպով Հաղորդության խորհրդին մասնակցելով` կարժանանանք դատապարտության:
5) Եթե մարդ այնուամենայնիվ առանց իրական խոստովանության գիտակցաբար կամ անգիտակցաբար Ս.Հաղորդություն է ընդունել, ապա նա պետք է անհապաղ զղջա, խոստովանի մեղքը և ապաշխարի:
6) Պետք է հնարավորինս շուտ դիմել իրական կարգի մեջ և եկեղեցական (քահանայական) իշխանություն ունեցող քահանայի և խոստովանել գործած մեղքը:
7) Քահանան սահմանում է ապաշխարության կարգ, որից հետո միայն կարելի է կրկին մոտենալ Ս. Հաղորդությանը:
8)Եկեղեցու սուրբ հայրերը շատ խիստ են զգուշացրել նման դեպքերի համար: Մասնավորապես եկեղեցու 12 տիեզերական սուրբ վարդապետներից Ս. Կյուրեղ Երուսաղեմացին զգուշացնում է. «Մի՛ մոտեցիր Ս.Հաղորդության լվացված ձեռքերով, բայց ոչ մաքուր հոգով։ Երբ դու մոտենում ես Խորհրդին, ապա թող քո սրտի խոստովանության աղոթքը նախորդի քո մոտենալուն»։
9) Մեկ այլ տիեզերական վարդապետ Ս.Հովհան Ոսկեբերանը հաճախ մարդկանց զգուշացնում էր՝ համեմատելով անարժան հաղորդությունը Հուդայի կողմից Հիսուսի դավաճանության հետ.
«Զգուշացի՛ր, ուստի, որ դու մեղավոր չդառնաս Քրիստոսի մարմնի ու արյան մեջ։ Նրանք սպանեցին Նրա սուրբ մարմինը, իսկ դու Նրան ընդունում ես մեղավոր հոգով, այն բանից հետո, երբ Նա քեզ այդքան շատ օգուտներ է շնորհել»։
10) ՎԵՐՋԱՊԵՍ. այս ամենը չէին կարող չիմանալ տ.Թադեն և Վարդան Հունանյանը, բայց նրանք գիտակցաբար մասնակիցներին մտցրեցին մեղքի բեռի տակ: Նրանք իրենց գործածի համար պարտական կմնան Տիրոջ Մարմնին և Արյանը (Ա Կորնթ. 11:27)»:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին