▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սելդ քշիր, բոքոնդ խախանդ կեր․․․․Գայանե Զարգարյան

Լրագրող Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՍԵԼԴ ՔՇԻՐ, ԲՈՔՈՆԴ ԽԱԽԱՆԴ ԿԵՐ, ԱՐՇԱՎԻՐՈՎԻՉ

ՀՀ-ում փակվելու են կուսակցություններ....հատկապես այն "մարած աբլիգացիաներից" մեկը, որի փշրանքների վրա կարծես թե հույս ես դրել !!

Ինչպես եւ ինչ կերպ է մեզ փորձում փրԳել ամենայն ռուսիո հայ Արա Արշավիրովիչը՝յուր արբանյակների հետ միասին:

Հիշեցնենք մի դրվագ, թե ովքեր են այս երեւելի պերսոնները, որից հետո կանդրադառնանք այս "կարկառունների" երեւանյան արկածներին դեռեւս 2024 թվականի մարտի 12-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Մոսկվայի հայերի միության շենքում, ինչի հետևանքով Մոսկվայում բնակվող Արեն Երգանջյանը մարմնի և գլխի շրջանում ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին մարտի 12-ին հեռախոսազանգով ասել էր 20-ամյա Ա․ Երգանջյանը։ Նա փոխանցել էր հետևյալը․ «Արտյոմ Վարդանյանն իր աշխատասենյակում մազերիցս բռնեց ու գլուխս մի քանի անգամ խփեց պատին։ Արձանիկ կար, դրանով է նաև խփել։ Ոտքը դրել էր փորիս, մի ձեռքս բռնել էր, որ չկարողանամ պատասխանել ու սկսեց խփել։ Մինչև խփելն էլ ինձ հայհոյում էր։ Հարվածներից ես ուշաթափվել եմ, ընկերներս տարել են հիվանդանոց, ուղեղի ցնցում է ախտորոշվել, քիթս է կոտրվել, երկու ատամ եմ կորցրել»։

Հիշեցնենք որ այս դեպքի գլխավոր Հերոսը՝Արա Արշավիրովիչի լիիրավ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանն էր:

Իսկ Հայաստանյան քաղաքական դաշտի տուզիկներին ու դրանց հետ ունեցած արիշ-վերիշներին կանդրադառնանք ՀՀ Կառավարությանը հնչեցրած հարցերի պատասխանները ստանալուն պես!!

Հ. Գ

ՀՀ-ում փակվելու են կուսակցություններ դեռ Արշավիրովիչ, որոնցից առաջինը հիթ շքերթում է!!

Ստարտը տրված է !!

Այնպես որ սելդ քշիր՝ բոքոնդ խախանդ կեր!!

ռուսական արջին էլ խաբել չկա, Արշավիրովիչ, 3-րդ մասի ղարսի խորոված վաճառողներին(հարգանքս իրենց հալալ քրտինքով ապրող մեր հայրենակիցներին) էսօր ավելի շատ են ճանաչում ու ընդունում, քան ձեր նմաններին!!

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին