Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ վերջերս կայացած հանդիպումը՝ այն անվանելով «շատ կարևոր»:
«Շատ կարևոր հանդիպում նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Հարավային Կովկասը երբեք խաղաղություն չի վերականգնի, քանի դեռ «ռուսական շոշափուկներն» այստեղ են»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը՝ մեղադրանքներ հնչեցնելով «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հասցեին։
Սահակաշվիլին ընդգծել է, որ «ժողովրդավարության և անկախության համար Վրաստանի պայքարն ուղղակիորեն կապված է ողջ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հետ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին գովաբանել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան անվանել «տարածաշրջանի առաջնորդ»։
Դիտեք նաև՝


