▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ եմ ուզում իմ օրինակը վարակիչ լինի նրանց համար, ովքեր մինչև հիմա երեխա չունեն․․․Վարդան Սարգսյան

Հաղորդավար Վարդան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Աշխատանք, աշխատանք, աշխատանք , ու թվում է, թե այս կյանքում ունես այն ամենն , ինչ հարկավոր է ամբողջական ու երջանիկ մարդ լինելու համար։ Բայց մեկ էլ մի փոքրիկ էակ է հայտնվում կյանքումդ, ով ամբողջ աշխարհդ գլխիվայր շրջում է։ Ակնթարթի ընթացքում գիտակցում ես, որ այսուհետև դու ՆՐԱ համար ես ապրում ու չես հասկանում, թե մինչև այդ ինչպես ես կարողացել առանց ՆՐԱ ․․․

Ու անկեղծ հիմա միայն մի բան եմ ուզում ասել, կյանքն արագ է քան երբևէ , ժամանակը թռչում է, և իրական երջանկության աղբյուրները այդքան էլ շատ չեն, որքան մեզ թվում է։ Ես շատ ունեմ մտերիմներ, ովքեր մինչև հիմա երեխա չունեն, շատ եմ ուզում իմ օրինակը նրանց համար վարակիչ լինի, որովհետև ընդամենը մեկ օրում հասկացա, որ կյանքի իմաստն ու իրական երջանկությունը հենց այս փոքրիկ էակների մեջ է ամփոփված։ Վստահեցնում եմ՝ սա չես հասկանում, քանի դեռ քո երեխան չունես։ Հիմա ես արդեն գիտեմ, թե որն է ապրելուս շոշափելի իմաստը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին