▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանթ Դաշինք»-ն իր շարքերից հեռացրել է Փաշինյանին ու կնոջը հյուրընկալող Տաթևի համայնքապետին

««Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։

Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանաված հարաբերություններից դուրս կապերը։

Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։

Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե' ներքին փոխհարաբերություններում և թե' կուսակցության կանոնադրությամբ»,– ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Տաթև՝ «Կրթվելը նորաձեւ է»  շարժման շրջանակներում բանախոսություններ անցկացնելու նպատակով:

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին