▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրայինի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հանրային ՀԸ-ի՝ զրպարտության համար։

Հայցի առիթը ՔՊ նախընտրական քարոզչական տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։

Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին