▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ-ն է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրողը

«Հայաստան ներկրվող շուրջ 300 000 տոնա ցորենի մեծ մասը մեր ընկերություն է ներկրում։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ 1000 տոննայի համար, եթե վստահ չլինենք, որ անվտանգ է հասնելու մեր սպառողին, մենք ռիսկի կգնայի՞նք, չէ՞ որ ապրանքանիշի անուն գոյություն ունի, բայց եթե կա նման հնարավորություն, ինչու չօգտվել»,-«Այսօր.ամ»-ի հետ զրույցում հայտնել է «Բաղրամյան» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գասպարյանը, ում ընկերությունն էլ հենց ՌԴ-ից և Ղազախստանից ցորեն է ներկրում Ադրբեջանի տարածքով։

«Այն կապարակնիքը, որ ցորենի վագոնների վրա դրվել է ՌԴ-ում, բացվել է ՀՀ-ում։ Իհարկե, ես համոզված եմ, բայց 100 տոկոսով վստահ լինելու համար, որ ներկրված ցորենը անվտանգ է, ընդամենը պետք է առավելագույնը 10 օր սպասել Սննդամթերքի անվտանգության տեսչության պատասխանին»,- ասել է նա:

Նշենք, որ «Բաղրամյան» ՍՊԸ–ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, որը ցորենի շուկայում բավական մեծ՝ կեսից ավելի մասնաբաժին ունի։ 

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին