«Սափրված լինելն ու սրտիկ անելը ձեզ ավտորիտար կամ ժողովրդավար չի սարքում»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով քաղաքական հետապնդումներին ու կալանավորումներին, որոնք ըստ պատգամավորի 1937 թվականն են հիշեցնումը։ «Այո՛, ժամանակները զարգացել են, գուցե դուք Սադամ Հուսեյնի տեսք չունեք, 37 թվականի համեմատ համացանց ունենք, բայց դուք դրանից ավելի ժողովրդավար չեք դարձել»,- ասաց Վարդանյանը։
***
|
«ՀՀ-ում կան 40-ից ավելի քաղբանտարկյալներ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Վստահ եմ՝ ասելու եք՝ այդ մարդիկ հանցագործություն են գործել, ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»,- շարունակեց Էլինար Վարդանյանը՝ ընթերցելով ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձևը, որտեղ նշված է, թե ովքեր են համարվում քաղբանտարկյալներ։ «Հասել ենք այն իրավիճակին, որ կալանավորում են փաստաբաններին։ Գիտեինք, որ պաշտպաններին կալանավորում են բռնապետական երկրներում։ Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը հավաքի ժամանակ ձեռքերը վերև բարձրացրած ընդամենը ասում էր՝ հանդարտվեք, բայց կալանավորեցիք»,- ասաց Վարդանյանը՝ հիշատակելով նաև Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը։ «Կամ էդ ձայնագրությունները ինչո՞ւ եք կտրում կպցնում իրար․․․հասկացանք, որ մեծ եղբայրը հետևում է, բայց էդպե՞ս»,- հեգնեց պատգամավորը՝ հավելելով․ «Էսա՞ ձեր ժողովրդավարությունը․․․չեք պատկերացնում՝ ապօրինությունների ինչ հրեշավոր մեքենա եք գործի դրել, այնպես արեք, որ այդ մեքենան վաղը ձեր դեմ չգործի»,-ասաց Վարդանյանը։ |


