▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաակաշվիլին պատմել է, թե ինչու Օդեսայի «օրենքով գողերն» իրեն չեն սպանել

168.am-ը գրում է, որ Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Օդեսայի «օրենքով գողերն» իրեն ֆիզիկապես չեն ոչնչացրել վախկոտության պատճառով: Այս մասին նա պատմել է «Նովայա գազետային» տված հարցազրույցում:

«Նրանք («օրենքով գողերը») արդեն այստեղից (Օդեսայի մարզ) տեղափոխում են իրենց բիզնեսները: Հավաք է եղել Պրահայում, կայացվել  է որոշում: Ինչո՞ւ չեն սպանում… Դե, նրանք վախկոտներ են: Պրոֆեսիոնալ հանցագործները ընդհանրապես հիմնականում վախկոտներ են ու նրանց համակարգում նույնպիսի կոռուպցիա է»,- հայտարարել է Սաակաշվիլին:

«Գիտե՞ք, ինձ մի վրացի խոշոր հիերարխ ասում էր, թե ինչպես եմ ես հեռացրել «օրենքով գողերին»: Չէ՞ որ նրանք այնքան էին օգնում, այդքան նվիրատվություններ էին անում եկեղեցուն: Օդեսայում մի հոգևորական միջնորդել էր նավահանգստային մի պաշտոնյայի համար: Ես վաղուց աչքիս տակ առել էի այդ պաշտոնյային ու անմիջապես նրան ազատեցի»,- հավելել է Սահակաշվիլին:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին