▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա որ մեծանա, ստյոպիկի, դանչոյի կամ նիկոլի նման մեկն ա դառնալու». համացանցի արձագանքը՝ 17-ամյա տղայի ելույթին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 18-ին կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով: Համացանցում լայն արձագանք է գտել մասնակիցներից 17-ամյա Ռոման Սայադյանի ելույթը: Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը գրել է. «Կեցցե՛ս տղաս, ես քո ցավը տանեմ: Ինչո՞ւ ԱԺ-ն նման հանրային լսում չի կազմակերպում՝ Հոկտեմբերի 27-ին մեր պետության դեմ իրականացված ահաբեկչության մասին»:

Գրառում է կատարել նաև «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը. «Չգիտեմ՝ էս 17 տարեկանն ում երեխեն ա, բայց սա ԱԺ քպականների կողմից կազմակերպված լսումներին խոսում ա Մարտի 1-ի իրադարձություններից, մեղավորներ ա նշանակում, տխմարագույն մտքեր, շարադրված գեղեցիկ, բայց ոչ իր բառերով...
Արա, ախր մարտի 1-ին 2008թ. դու, ըստ նյութում նշված տարիքիդ, կամ ծնված չես եղել, կամ առավելագույնը 2 ամսական ես եղել: Հետո խոսում ա Հոկտեմբերի 27-ից, երբ առհասարակ ծնված չի եղել ու էլի ականատեսի նման))
Ախր սա երեխա ա, դաժե դատի տալ չես կարա անչափահաս ա, բայց պատկերացնում եմ՝ ինչ գարշելի միջավայրում ա դաստիարակվել ու ինչքան մաղձ ու թույն ա ներարկվել սրա մանկական ուղեղ...
Նույնիսկ չէի ցանկանում արձագանքել, բայց տեսա Անահիտ Բախշյանը իր էջում տեղադրել ու գովաբանել ա, հասկացա, որ սա մեծանա, տիկինի ճաշակով մեկն ա դառնալու՝ ստյոպիկի, դանչոյի կամ նիկոլի նման...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին