▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա է այս իշխանության դեմքը»․ Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել

Բլոգեր Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի շենքում տեղի ունեցած նախկին «թաղապետի» և այլ 1000 աշխատակիցների կողմից իմ դեմ իրականացված հարցակման իրական դրդապատճառը այն էր, որ ես չմասնակցեմ 18-հարկանի շենքի կառուցման հանրային քննարկմանը, որպեսզի չներկայացնեմ իրավական հիմնավոր փաստեր, ըստ որոնց՝ 18-հարկանի շենքի կառուցման շինթույլտվությունը կարող էր մերժվել, և նախկին «թաղապետը» կարողանար դրական եզրակացություն տալ այդ շենքի կառուցման համար։

Դա հաստատվում է հենց Անի Խաչատրյանի տված ցուցմունքով, ըստ որի՝ պարզ է դառնում, որ նա ոստիկանություն է զանգահարել ոչ թե իմ նկատմամբ տեղի ունեցած հարցակման փաստով, այլ այն պատճառով, որպեսզի իր ցուցումով ոստիկանությունը ինձ ձերբակալի, որպեսզի ես չկարողանամ մասնակցել շենքի կառուցման հանրային քննարկմանը։

Եվ հենց այդ ցուցումով էլ ոստիկանությունը ապօրինի ձերբակալել է ինձ, որպեսզի ես չմասնակցեմ հանրային քննարկմանը, այլ ոչ թե այն փաստով, որ ինձ վրա 1000 հոգով հարձակվել են։

Նշեմ, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։00-ին, կրկին անգամ կայանալու է նույն՝ վերոնշյալ 18-հարկանի շենքի կառուցման հանրային քննարկումը, որի վերաբերյալ հրավերը միտումնավոր չեն հրապարակել Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական էջում, որպեսզի հանրային քննարկումը անցկացնեն գաղտնի՝ առանց քաղաքացիների մասնակցության։

Այսինքն՝ այս երկրում մարդուն ձերբակալում են ոչ թե խուլիգանության համար, այլ կոռուպցիան կանխելու համար։

Սա է իրական պատկերն, քանի որ հենց փաստերն են վկայում այն մասին, որ մանկապարտեզի վերաբերյալ «թաղապետի» կողմից միտումնավոր զանգից և դրան հաջորդած բոլոր գործողությունները և ձերբակալությունը եղել են նախապես պլանավորված։

Սա է այս իշխանության դեմքը, երբ ինձ ապօրինի ձերբակալում են, որպեսզի ես չմասնակցեմ շենքի կառուցման հանրային քննարկմանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին