▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս ռեժիսորի սպանության մեջ Հայաստանի քաղաքացու անուն է շրջանառվում

Մոսկվայում սպանվել է ռեժիսոր և օպերատոր Սերգեյ Պոլիտիկը, հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ 56-ամյա օպերատորը վիճաբանություն է ունեցել Ստալևարով փողոցում գտնվող իր բնակարանի մուտքի մոտ։ Նա դիտողություն է արել տարօրինակ պահվածք ունեցող մի երիտասարդի, որից հետո երիտասարդը դանակով հարձակվել է նրա վրա։
Քննչական կոմիտեն նշել է, որ հարձակվողը 1992 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացի է։ Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ Մոսկվայի քննիչները պարզել են ռեժիսորի վրա դանակով հարձակված տղամարդու ինքնությունը․ նա ՀՀ 33-ամյա քաղաքացի Արմեն Ս-ն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին