Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը նույնպես ՔԿ-ի մոտ է, այս պահին զրուցում է լրագրողների հետ։ Հարցին՝ այսօր ֆիքսել ենք արտասվող ԱԱԾ-ականների, սա նշանակում է, որ ուժայինն, այդուհանդերձ, չի՞ գնում հանձնարարությունը կատարելու, Մխիթարյանն ասել է․ «Րոպեն մեկ գրվող ստատուսները խոսում են այն մասին, որ կառավարական ամառանոցներում հիստերիա է տիրում։ Հոգեկան հիվանդն ուզում էր տեսնել, որ Սրբազանին բերման են ենթարկում և այլն, բայց այսօր դա տեղի չունեցավ»։ *** |
Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը նույնպես ՔԿ-ի մոտ է, այս պահին զրուցում է լրագրողների հետ․ «Թուրք-ադրբեջանական դրածո իշխանությունը փորձում է ՀՀ-ում կոտրել, սասանել հայկականությունը պահող վերջին հենասյունը՝ պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն»,- ասաց նա։ Խոսելով Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին՝ նշեց․ «Բոլորս վստահ ենք, որ սա քաղաքական պատվեր է, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, լինելու է երկրի գերագույն գլխավոր դավաճանի վախճանը»։ |
Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի