Առաջին տիկնայք, ձգտեն դրան, թե ոչ, մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են: Յուրաքանչյուր անգամ, ներկայանալով հասարակությանը, նրանք մասնագետների հետ նախապես մտածում են իրենց հագուստի յուրաքանչյուր դետալ , քանի որ գիտեն, միջոցառման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Առաջին տիկնոջ կերպարը: Դա այդպես է ողջ աշխարհում, այդպես է նաև Հայաստանում:
Wnews.am-ն այսօր կներկայացնի ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ոճը: Մենք վստահ կարող ենք ասել, որ ոճի և կերպարի տեսանկյունից նա նորարար էր մեր երկրում:
Ռիտա Սարգսյանը կոտրեց մի քանի կարծրատիպեր, ինչի համար էլ մենք նրան սիրում ենք:
1. Առաջին տիկնայք չեն ժպտում, քիչ էմոցիոնալ են և սառը. տիկին Սարգսյանն ասաց Ո՛չ. նրա կենսասիրությունն ու ժպիտը կոտրեցին Առաջին տիկնանց մասին այս կարծրատիպը:
2.Առաջին տիկնայք կրում են դասական հագուստներ և չեզոք գույներ. տիկին Սարգսյանը ասաց Ո՛չ՝ ստեղծելով վառ, բայց էլեգանտ կերպար: Նա չի վախենում ժամանակակից ձևվածքներից, վառ գույներից: Միևնույն ժամանակ, Ռիտա Սարգսյանն ունի էլեգանտ տեսք: Նա բնական և հանգիստ է իրեն զգում, քանի որ իր կերպարն ու ներաշխարհը ներդաշնակության մեջ են:
Ուսումնասիրելով ՀՀ Առաջին տիկնոջ կերպարները՝ կարելի է նկատել, որ բացի դասական սևի, սպիտակի և կարմրի համադրությունից, Ռիտա Սարգսյանի սիրելի գույները կապույտն ու մանուշակագունն են: Նրան այդ գույները սազում են և հաճախ հենց այդ գույների տարբեր երանգներով էլ ՀՀ առաջին տիկինը ներկայանում է հանրությանը: