▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե ջան, ապրես...

Քրիստինե Պեպելյանը, ինչպես միշտ, մնաց «բարձրության» վրա: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ես անձամբ շատ եմ սիրում Քրիստինե Պեպելյանը կատարած աշխատանքը, հարգում եմ նրա համեստությունը ու բարձր եմ գնահատում իր մարդկային որակները... Իհարկե, ամեն անգամ իրան պաշտպանելուց կամ գովելուց ես վախենում եմ, որ ինքը սխալ քայլեր կանի, որոնց պատճառով ես կխայտառակվեմ, բայց չէ, Պեպելյանը ամեն անգամ նենցա անում, որ ես բաց ճակատով ֆռֆռամ իրան գովելուց հետո: 
5 րոպե առաջ նա ստատուս գրեց, որով հայտարարեց, որ իր հոնորարը «Էրեբունի Երևան» տոնակատարությունից կկրկնապատկի ու կուղարկի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետարան ու նշեց, որ չի հրաժարվի համերգում երգելուց, քանի որ մի ամիս առաջ է խոստացել: 
Դե հիմա ինձ ասեք՝ բա հալալ չի՞՞՞ մարդը համ շատ լուրջ է մոտենում իր աշխատանքին, համ էլ մարդ եմ մնում, ես կասեի՝ հայ մարդ: 
Քրիստինե ջան, ապրես, ես միշտ գիտեի, որ իմ հարգանքը սերը, որ տածում եմ քո հանդեպ երբեք անպատասխան չի մնա:

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին