|
«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 20-ին կայանալիք Քաղպայմանագրի համագումարից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում։ ՔՊ-ական շրջանակներում կարծում են, որ համագումարին ուրվագծվելու է ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը, այլ կերպ ասած՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկն է տրվելու և Փաշինյանի քայլերն էլ այդ տրամաբանության մեջ են լինելու։ Խոսակցություններ կան, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել: Թե` ում փոխարեն` Տիգրան Խաչատրյանի՞, թե՞ Մհեր Գրիգորյանի, դեռևս հայտնի չէ: Ասում են՝ Հարությունյանն ամենօրյա ռեժիմով Փաշինյանին «կաթացնում» է, որ տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը պետք է լինի յուրային, այսինքն` ՔՊ-ական լինի: Ինչպես հայտնի է՝ երկու փոխվարչապետերն էլ անկուսակցական են»։ |
ՔՊ-ում կադրային փոփոխություններ են սպասվում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


