«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը խորհրդավոր լռություն է պահում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի թեմայով և թիմին էլ չի ասում, թե ինչ է պատրաստվում անել, ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են և կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երևանի ավագանիում կոալիցիոն հուշագիրը։ Պատմում են, որ անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ և, իբրև թիմի բանագնաց, փոխանցել այս տրամադրությունները, սակայն որևէ հստակ բան նրան չեն պատասխանել: ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա: Ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, և հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին։ Երեկ Արամ Սարգսյանը փորձեց խմբագրել Ռոմիկ Մխիթարյանի շանտաժը՝ հայտարարելով, որ «պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին»: ՔՊ-ում Զավենիչի հայտարարությունից հետո քննարկում էին, որ գուցե արդեն վերևներում պայմանավորվել են, որ կոալիցիան խզվի, իսկ Զավենիչենք, գալիք ընտրություններին ընդառաջ, կդիրքավորվեն ընդդիմադիր դաշտում, ձեռքի հետ էլ կքլնգեն Ավինյանին և թույլ չեն տա, որ իշխանությունն անցնի ընդդիմությանը»: |
ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. շարքերում գժված են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին