▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները՝ իշխանական վերնախավից հրահանգ ունեն ակտիվ հանդիպումներ սկսել Երեւանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաեւ կազմակերպել առանձին հանդիպումներ ՀՀ քաղաքացիների հետ:

Բանն այն է, որ հայրենի իշխանություններն արդեն հստակ տեղեկություններ ունեն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իրենք շատ լուրջ խնդիրներ են ունենալու Երեւանում: Ավագանու ընտրություն(ներ)ը լակմուսի թուղթ է դարձել նրանց համար. ՔՊ-ն Երեւանում մերժված է: Ու դա է պատճառը, որ իշխանական վերնախավը հանդիպումների շարք է սկսել. ԱԺ նախագահից, Կառավարության անդամներից մինչեւ ՔՊ-ական պատգամավորներ պետք է անհատապես տեսակցություններ ունենան քաղաքացիների հետ: Ի դեպ, ՔՊ-ականների առջեւ խնդիր է դրված իրական պատկեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս հասկանա իր գլխի գալիքը:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանն արդեն հայտարարել է, որ հանդիպելու է տարբեր վարչական շրջանների երիտասարդների հետ ու սկսելու է Էրեբունի վարչական շրջանից: Բայց արդյոք Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն կունենան երիտասարդները՝ դեռեւս հարց է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին