|
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձերբակալվել է ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչը, բռնվեք` Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը իրավապահներին դիմադրելու համար։ Դեպքերի օրը Գյումրիում դիմադրել է, որ իր քաղաքապետին փեսու շեֆի սրտով չտանեն բանտ»։ Ըստ Սպուտնիկ Արմենիայի, ՔՊ-ականի զոքանչը՝ Վարդուհի Փիլոյանը, Գյումրու համայնքապետարանում առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Սարուխանյանը «Նյուզ»-ի հետ զրույցում հաստատել է լուրը։ Հարցին՝ արդյո՞ք նա ձերբակալվել է համայնքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար, Սարուխանյանը պատասխանել է. «Ոչ, Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար չի եղել այդ ամենը։ Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Չգիտեմ ինչ-որ մի եսիմ ինչ պաշտոն չի զբաղեցնում, սովորական համայնքային ծառայող է և ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին և այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու դա արդեն իրավապահների տիրույթում է»,- ասել է Սարուխանյանը։ Դիտեք նաև՝ *** |
«ՔՊ-ականի զոքանչը ձերբակալվել է, որովհետև դիմադրել է Վարդան Ղուկասյանին ձերբակալողներին»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


